Գաֆեսճյան թանգարան

Գաֆեսճյան արվեստի կենտրոնը թանգարան է Երևանում։ Թանգարանը գտնվում է քաղաքի կենտրոնում ՝ Կասկադ համալիրի կողքին։ Ամենագեղեցիկ վայրերից մեկն է։ Այն հիմնադրվել է ամերիկահայ գործարար Ժերար Գաֆեսճյանի կողմից։ Թանագարանը բացվել է 2009-ին: Բացի եզակի գործերից նաև կան ժամանակակից արվեստի տարբեր գործեր։ Ցուցահանդեսներից բացի կան մեծահասակների և երեխաների համար կրթական ծրագրեր։ Տարին մեկ միլիոն այցելու ունի։ Դիզայները Նյու Յորքի քա ղաքային ճարտարապետ Դեյվիդ Հոտսոնն է:

Ձմեռային ճամբար, առաջին շաբաթ

Այսօր մենք գնացել ենք առաջին դասարանցիների մոտ։Այնտեղ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում, նրանց սովորեցրել ենք <<Փալանչո>> պարը պարել, ըմկեր Հասմիկի օգնությամբ։ Նրանք շատ ընդունակ էին, շուտ սովորեցին պարը։ Նաև մենք բոլորս խաղացել ենք ազգային խաղեր։ Շատ լավ ենք անցկացրել ժամանակը դպրոցում։

Շնաձուկն ու ցամաքը

Լինում է, չի լինում, մի շնաձուկ է լինում։ Մի օր շնաձուկը լողում էր ջրի մեջ։ Ջրի ալիքները շնաձկանը դուրս են բերում ցամաք։

-Ցամա՛ք, կարո՞ղ ես ինձ վերադարձնել դեպի ջուրը,-ասում է շնաձուկը։

 -Իհարկե, ես քեզ կօգնեմ,-ասում է  Ցամաքը և թեքվելով դեպի ջուրը՝ սահեցնում է  շնաձկանը դեպի օվկիանոսը։ Ցամաքը առաջարկում է շնաձկանը իրեն հյուր գալ։ Նրանք շատ արագ ընկերանում են ։ Ամեն օր Շնաձուկը դուրս է գալիս օվկիանոսից, նրանք խաղում են և զրուցում, լավ ժամանակ են անցկացնում միմյանց հետ։ Ամեն հանդիպումից հետո շնաձուկը վերադառնում է օվկիանոս և անհամբեր սպասում իրենց հաջորդ հանդիպմանը։Այդպես շնաձուկն ու ցամաքը դառնում են լավ ընկերներ։

Խոսող պատը

Մի օր ես գնում էի խոհանոց, ինքս ինձ խոսելով, ու հանակարծ ես ձայն լսեցի, շատ զարմացա։ Լռեցի, որ լսեմ որտեղից էր այդ ձայնը։ Ոչ մի ձայն չլսեցի, ու նորից շարունակեցի խոսել։ Ես հասկացա, որ դա պատն էր ինձ հետ խոսում, ես ուզում էի ընկերանալ պատի հետ:1-րդ ավարտ

Սկզբից շատ վախեցա բայց հետո պատը դարձավ իմ ամենօրյա ընկերը և սկսեցի խոսալ նրա հետ։ 2-րդ. ավարտ։

Երբ ես պատմեցի իմ ընկերներին նրանք շատ զարմացան և ուզեցին խոսել պատի հետ, նրանք էլ ընկերացան և սկսեցին նույն պես խոսալ պատի հետ։ 3-րդ.ավարտ։