Համբարձման ծեսը Անտառուտի միջնակարգ դպրոցի հետ

Այսօր մենք դասարանով գնացել ենք ճամփորդության՝ Անտառուտի միջնակարգ դպրոցի հետ Համբարձման տոնը նշելու։ Զարդարեցինք վիճակի Արուսին ծաղիկներով և զարդերով, տոնի համար մենք յոթ բուռ ջուր, ծաղիկներ և յոթ քար լցրեցինք տարաներից մեկի մեջ, երկրորդում լցրեցինք մեր զարդերը, իսկ վերջինում մաղթանքներ։ Հետո սկսեցինք երկրորդ և երրորդ տարայից զարդ և մաղթանք վերցնել։Այնտեղ խաղացինք ազգային խաղեր, երգեցինք ազգային երգեր, ապա գնացինք եկեղեցի, որտեղ ժամերգություն անցկացրինք, մոմ վառեցինք և նկարվեցինք դասարանով։ Մենք շատ-շատ լավ օր անցկացրեցինք այնտեղ, ինձ շատ դուր եկավ Անտառուտ գյուղը։