February 27

Ջրի շարժումն օվկիանոսում, օվկիանոսային հոսանքներ

Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:

Ալիքավորումն առաջանում է հիմնականում քամիների ներգործու­թյամբ: Ալիքավորման դեպքում ջուրը միայն տատանողական շարժում է կատարում: Առաջացած տատանումներն ալիքի տեսքով հասնում են մինչև ցամաք, հարվածում ափին և փշրվում: Ալիքավորման տարատեսակ է ցունամին, որն առաջանում է օվկիա­նոսի հատակում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից: Ցունամին շատ հա­ճախ ավերում է ափամերձ բնակավայրերը՝ պատճառելով նյութական վնասներ և մարդկային զոհեր:

Օվկիանոսում ջրի ուղղաձիգ շարժման պատճառներից է նաև Ա­րեգակի և Լուսնի ձգողական ուժը, որի շնորհիվ առաջանում է մակընթացության և տեղատվության երևույթը Երկրի վրա:

Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն: Օրվա ընթացքում դիտվում է երկու մակընթացություն և երկու տեղատվություն, որոնք իրար հաջորդում են 6 ժամը մեկ:

Համաշխարհային օվկիանոսում ջրի հորիզոնական շարժումն արտա­հայտվում է օվկիանոսային հոսանքների ձևով, որոնք կարծես թե վիթխա­րի գետեր լինեն օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:

Համաշխարհային օվկիանոսում հոսանքներն առաջացնում են վիթ­խարի շրջապտույտ. հասարակածային շրջաններից տաքացած ջուրը տե­ղափոխում են մերձբևեռային շրջաններ, որտեղ, սառելով, ծանրանում, իջ­նում է օվկիանոսի խորքերը և հատակով նորից վերադառնում հասարա­կածային շրջաններ:

Օվկիանոսային հոսանքները լինում են տաք և սառը: Տաք են կոչվում այն հոսանքները, որոնց ջերմաստիճանը բարձր է հարևան ջրերից: Քար­տեզներում տաք հոսանքները պատկերվում են կարմիր, իսկ սա­ռը՝ կապույտ գույնով։

Առավել հայտնի տաք հոսանքներից են Գոլֆստրիմը՝ Ատլանտյան օվկիանոսում, Հյուսիսպասսատայինը և Հարավպասսատայինը՝   Խաղաղ, Հնդկական և Ատլանտյան օվկիանոսներում  և այլն:

Սառը հոսանքներից են Լաբրադորյանը՝ Ատլանտյան օվկիանոսում, Կալիֆոռնիականը՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսային հոսանքների դերը կլիմայի ձևավորման  գործում: Օվկիանոսային հոսանքների դերը մեծ է երկրագնդի կլիմաների ձևավորման գործում: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:

Տաք հոսանքների վրա ձևավորված ջրային գոլորշիները, տեղափոխ­վելով ցամաք, իրենց հետ բերում են ջերմություն ու խոնավություն:

Սառը հոսանքների վրա ջրի ջերմաստիճանը ցածր է, օդը համեմա­տաբար չոր է, տեղափոխվելով ցամաք՝ տեղումներ չի առաջացնում, և գոյանում են անապատներ:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Համաշխարհային օվկիանոսում ջրի շարժման ի՞նչ տեսակներ գի­տեք։ Համաշխարհային օվկիանոսում ջուրը գտնվում է մշտական շարժման մեջ: Դրա տեսակներից են ալիքավորումը և ցունամին:
  2. Ի՞նչ են մակընթացությունը և տեղատվությունը: Օվկիանոսում ջրի մակարդակի բարձրացումը կոչվում է մակընթա­ցություն, իսկ իջեցումը՝ տեղատ­վություն:
  3. Ի՞նչ է օվկիանոսային հոսանքը: Օվկիանոսային հոսանքների առաջացման հիմնական պատճառը մշտապես նույն ուղղությամբ փչող քամիներն են:
  4. Օվկիանոսային հոսանքի ի՞նչ տեսակներ գիտեք: Բերեք օրինակներ: Տաք հոսանքներից է Գոլֆստրիմը՝ իսկ սառը հոսանքներից է Լաբրադորյանը
  5. Օվկիանոսային հոսանքներն ի՞նչ ազդեցություն ունեն կլիմայի ձևավորման վրա: Հասարակածային շրջաններից դեպի մերձբևեռային շրջան­ներ շարժվելով՝ տաք հոսանքներն իրենց հետ մեծ քանակությամբ ջեր­մություն են տեղափոխում՝ մեղմելով այդ շրջանների ցուրտը:
February 27

Անբախտ վաճառականներ

Մի օր չըղջիկն ու ճայն եկան որոշեցին վաճառականներ դառնալ ու միասին պայման դրեցին։ Բայց՝ արի տես… որ փող չունեն շատ միտք արին, թե ինչ անեն, վերջը եկան Փըշի մոտը, ընկան նըրա ձեռն ու ոտը, և խնդրեցին փող և բավականին վերցրեցին։ Չիղջիկը մընաց, տընպահ դառավ, ճայը բոլոր փողերն առավ նըստեց նավի միջին, ճայը հասավ մըսըր, Չինումաչին և Ինչ որ տեսավ, աչքը սիրեց, առատ-առատ նավը լըցրեց. Ճանփին սարսափելի բան պատահեց ալեկոծում, մըրրիկ ելավ, զարկեց, տարավ ապրանք ու նավ: Ճայը փրկվեց մըրրիկից և տխուր տուն վերադարձավ։ Ո՞նց երևա իր ընկերին ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած, աչքը ճամփին, վիզը ծըռած, ընկերներն ասում են թե՝ մեր ճայը երբ պիտի գա։ Ճայը շատ լավ ու վատ երազ տեսավ, մինչև պարտքի օրը հասավ փուշը տընկվեց կըտեր ծերին. է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք էլ չեք ասում, թե պարտք ունեք։ Չղջիկը փուշին ասաց, ես հույս ունեմ ասենք պարտք ենք բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք։ Խեղճը էսպես լեզու ածավ, շատ հույս տըվավ, շատ խոստացավ, շատ սուտ ասավ պարտքատերին, շատ ըսպասեց իր ընկերին բայց ընկերը չըկա՜, չըկա՜։ Չղջիկը ցերեկները դես ու դեն թաքչում իսկ գիշերը մթնում թռչում։ Ճայն էլ ծովում, ճըչում, ծըվում, ջուրն է մըտնում, դուրս է պըրծնում, թևին տալիս, ման է գալիս, մի գուցե նրա բախտը բերի։ Իսկ Փուշն, արդեն հույսը հատած, ճանկ ու ատամ սուր պատրաստած, կողքովն ով որ անց է կենում՝ քաշում է փեշն ու հարցընում, թե չե՞ն տեսել մեկն ու մեկին, Ճային կամ Չըղջիկին։ Ու էն օրից մինչև օրս էլ մեկը մեկին դեռ չեն տեսել։

February 26

ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ

      Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թե՝ ե՛կ դառնանք վաճառական:
Ասին ու խելք խելքի տըվին,
Հավան կացան, պայման դըրին.
Բայց՝ արի տես… որ փող չունեն։
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին։

      Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,
Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
Նավը լըցրեց հազար բարով
Ու ետ` եկած ճանապարհով
Ուրախ-ուրախ տուն էր գալի։
Ճամփին ծովում սարսափելի
Ալեկոծում, մըրրիկ ելավ,
Զարկեց, տարավ ապրանք ու նավ:
Միայն սովդաքյար Ճայը էնօր
Ազատվեցավ մերկ ու տըկլոր։
Ազատվեցավ — փառք իր ասծուն,
Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն.
Գա՜ — ի՞նչ ասի պարտքատերին,
Ո՞նց երևա իր ընկերին…
Ընկերն էնտեղ՝ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
Թե՝ մեր Ճայը երբ պիտի գա…
Երկար նայեց,
Ճամփեն պահեց,
Շատ լավ ու վատ երազ տեսավ,
Մինչև պարտքի օրը հասավ,
Ու՝ մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին.
— Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում, թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
Ետ տվեք դե փողըս հիմի։
Թուղթ եք տըվել՝ վախտ իմացեք,
Ամոթ, աբուռ, ահ ունեցեք…
Թալան հո չի՞… մեղք եմ ես էլ…
Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել.
Ոսկի տա մարդ իրեն ձեռով,
Չըկարենա առնի զոռո՞վ…
Սրանից հետո դե արի դու
Ու ձեռ մեկնի աղքատ մարդու…
      Գոռգոռում էր ողջ թառակում,
Հայհոյում էր, խայտառակում.
Ամեն մարդ էլ, ով որ լըսում,
Հենց մի բերան էն էր ասում.
— Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ,
Ի՜նչ ենք լըսում. — վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Անուններըդ վաճառական,
Ու էս տեսակ խայտառակ բա՞ն…
Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ,
Չըղջիկ ու Ճայ…
Չըղջիկն էսպես միշտ լըսելիս
Սիրտը բերնով դուրս էր գալիս։
Բարկանում էր իրեն մըտքում,
Անիծում էր, չըքում, թըքում.
— Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ,
Ա՛յ դու դառնաս գըրողի փայ,
Էս ի՞նչ բան էր, որ դու արիր,
Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր…
Ու խընդրում էր ամեն անգամ.
— Մի նեղանար, Փուշ բարեկամ,
Շատ ես կացել,
Կա՛ց մի քիչ էլ.
Թուղթ ըստացա երեկ Ճայից,
Թե՝ դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ է՝ շուտով կըգա,
Դեռ մի բան էլ ավել կըտա…
— Ես չեմ ուզում ավելն, ախպեր,
Կանխիկ համրած իմ փողը բեր.
Շահ եք գըրել,
Վախտ եք դըրել.
Ինչ գըրած ա, էն եմ ասում,
Ձեզնից ավել բան չեմ ուզում։
— Չէ՜, աղա Փուշ,
Թե վաղ, թե ուշ,
Փողն իր կարգին, շահն իր կարգին,
Իսկ պատիվըդ… ես իմ հոգին…
Ես հույս ունեմ… ասենք պարտք ենք…
Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք…
Չէ՛, քու արածն ով մոռանա,
Իր աստվածն էլ նա կուրանա…

       Խեղճը էսպես լեզու ածավ,
Շատ հույս տըվավ, շատ խոստացավ,
Շատ սուտ ասավ պարտքատերին,
Շատ ըսպասեց իր ընկերին.
Բայց ընկերը չըկա՜, չըկա՜։
— Էս ի՜նչ ցավ էր, աստված վըկա.
Ի՛նչ իմ բանն էր՝ մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից.
Էլ ի՞նչ ասեմ,
Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք առավ,
Դես դեն թըռավ,
Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ,
Էլ չըպըրծավ։
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին։

Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկը՝ մերկ, փախած լուսից,
Ցերեկները դես-դեն թաքչում,
Գիշերն է միշտ մըթնում թըռչում,
Որ չերևա իր թայ-թուշին,
Ոչ պարտքատեր աղա-Փուշին։
Ճայն էլ ծովում,
Ճըչում, ծըվում,
Ջուրն է մըտնում,
Դուրս է պըրծնում,
Թևին տալիս,
Ման է գալիս,
Թե մի գուցե բախտը բանի,
Կորուստն էլ ետ ջըրից հանի։
Իսկ Փուշն, արդեն հույսը հատած,
Ճանկ ու ատամ սուր պատրաստած,
Կողքովն ով որ անց է կենում՝
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել։

  • Բլոգումդ 5-6 նախադասությամբ գրավոր պատմի՛ր բալլադը (կարող ես նաև նկարել բալլադը):

Անբախտ վաճառականներ | Էվա Կարապետյանի բլոգ

  • Բլոգումդ ստեղծի՛ր բալլադի բառարանը:

Մուրհակ-Պարտքի թուխտ

սովդաքյար-

սընանկ-

  • Գրի՛ր, թե ինչ սովորեցրեց քեզ բալլադը: Այս բալադը ինձ սովորեցրեց, որ պետք չէ խափել մարդուն և վերադարձնել պարտքը։
  • Բալլադից դո՛ւրս գրիր 10 գոյական, 5 ածական, 5 բայ:

Գոյական-չղջիկ, ճայ, փուշ, մարդ, սիրտ, թուղթ, տուն, փող, երազ, նավ։

ածական-հարց, տուն, նավ, ջուր, ընկեր

բայ-թռնել, լսել, նստել, քաշել, իմանալ

  • Բալլադից դո՛ւրս գրիր բառամիջում ջ, ճ, չ ունեցող (ջ, ճ, չ-ի ուղղագրությանը պատկանող) բառեր։

Չըղջիկ, Վերջ, Չիղջ, խեղճ։

February 25

25.02.2025

Տնային առաջադրանք

  1. Դասարանական առաջադրանքներն ավարտի՛ր (կատարում են նաև բացակա սովորողները
  2. Կազմի՛ր նախադասություններ հետևյալ բառերով՝  թռչել, թրջել, զեղչ, սայթաքել, ձագուկ, զվարթ, միջև, մինչև, չորրորդ, թռչուն, վայրէջք, թռչուն։

1․Արծիվը ամենա բարձրն էր թռչում։

2.Անձրևը այսօր մեզ թրջել է։

3. Ձմեռային հագուստը զեղչվել է։

4. Տատիկը սառույցի վրա սայթաքեց և ընկավ։

5. Ձագուկը սովորում է քայլել։

6. Մարդիկ զվարթ էին անցկացնում իրենց օրը։

7. Մարդկանց միջև երջանկություն է։

8. Մեր դասը տևում է մինչև ժամը 8-ը։

9.Մենք ապրում ենք չորրորդ հարկում։

10.Թռչունը բույն է շինում։

11. Մարդիկ օդապարիկով վայրէջք էին կատարում։

12. Թռչուները թռչում են տաք երկրներ։

Դասարանական առաջադրանք

133. Կետերը փոխարինի´ր գ, կ կամ ք տառերով (հարկ եղած դեպքում դիմի՛ր ուղղագրական բառարանին):

Թարգմանել, հագուստ, կարգ պարգևատրել, երգիչ, oգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ:

134. Կետերը փոխարինի´ր դ,տ կամ թ տառերով:

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ. ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային. փարթամ:

135. Կետերը փոխարինի´ր ջ, ճ կամ չ տառերով:

Վերջ, ողջ, նկարիչ, չղջիկ, վայրէջք, հաչոց, խոճընդոտ, թռչուն, թրջել, թռչել, միջև, մինչև, ամբողջ, առաջին, աղջամուղջ:

142. Կետերի փոխարեն գրի´ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկ: (գիրկ, գիրք) Միաժամանակ երեք գիրք Է կարդում: (գիրկ, գիրք) Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ: (հորդ, հորթ) Հորթ տրտինգ տալով վագեց մոր մոտ: (հորդ, հորթ)

February 24

24.02.2025

  1. Читаем Е. Шварца «Сказка о потерянном времени»
  2. Вставьте, где нужно, пропущенные буквы.

Наступилa раннa весна. 2. Весение солнышко согрела землю. 3. Зимний
белый одеяло растаяла, и земля надела своё весеннее платье. 4. Из-под снега
выглянула подснежник. 5. Перелётный птицы прилетели. из тёплых стран. Мальчики повесили на деревья скворечники. Девочка подарила маме подарок.

3. Запишите предложения в таком порядке, чтобы получился рассказ. 

Прилетели птицы. Люди стали чаще улыбаться. Природа проснулась и
ожила . С земли еще не сошёл?? снег. Сосульки на домах начали плакать. Зажурчали веселые ручейки. На ясном небе засияла ослепительное солнце. На
газонах из-под снега уже проглянула земля. Растяли тучи, и небо стала голу­бым. Пришла весна, долгожданная и всеми любимая! Весна пришла в город.

February 24

Lesson 1

Ապառնի ժամանակ- Future Tense

Ապառնի ժամանակը ցույց է տալիս ապագայում կատարվելիք գործողություն: Այս ժամանակաձևը կազմվում է Shall և will օժանդակ բայերի օգնությամբ, օրինակ՝

I shall/ will play Ես կխաղամ We shall/ will play- մենք կխաղանք

You will sing – դու, դուք կերգես, կերգեք They will dance-նրանք կպարեն

He, she, it will run-նա կվազի

Հարցականի ժամանակ shall, will օժանդակ բայերը գալիս են առաջ, օրինակ՝

Shall/ will I play? Shall/will We play?

Will you sing? Will they dance?

Will he, she, it run?

Ժխտականի ժամանակ shall, will օժանդակ բայերին ավելանում է -not- մասնիկը, օրինակ՝

shall/ will not/ shan’t/ won’t play Ես չեմ խաղա We shall/ will not/ shan’t/ won’t play- մենք չենք խաղա

You will not/ won’t sing – դու, դուք չես, չեք երգի, երգի They will not/ won’tdance-նրանք չեն պարի

He, she, it will not/ won’t run-նա չի վազի

Կատարել առաջադրանքները

https://agendaweb.org/verbs/future-will-exercises.html
Category: English | LEAVE A COMMENT
February 20

20.02.2025

  • Գրի՛ր վարժությունները։

97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝ ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:

Տնակ — տն (տուն) — ակ:

ա) Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ,շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ: բ) Գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ: գ) Գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

  • ձկնիկ — ձկն (ձուկն) — իկ:
  • տնակ — տն (տուն) — ակ:

ա)

  • Շապիկ — շապ (շապկ) — իկ:
  • Մկնիկ — մկն (մուկն) — իկ:
  • Զատիկ — զատ (զատկ) — իկ:
  • Ծաղիկ — ծաղ (ծաղկ) — իկ:
  • Մայրիկ — մայր — իկ:
  • Աղջիկ — աղջ — իկ:
  • Շնիկ — շն (շուն) — իկ:
  • Փիսիկ — փիս — իկ:
  • Գեղեցիկ — գեղեց — իկ:
  • Կապիկ — կապ — իկ:
  • Փոքրիկ — փոքր — իկ:
  • Սիրունիկ — սիրուն — իկ:
  • Կողիկ — կող (կոտլետ) — իկ:
  • Թիթեռնիկ — թիթեռն — իկ:
  • Ծիտիկ — ծիտ — իկ:
  • Քթիկ — քթ — իկ:
  • Տոտիկ — տոտ — իկ:
  • Մատիկ — մատ — իկ:

բ)

  • Գնդակ — գնդ (գունդ) — ակ:
  • Գետակ — գետ — ակ:
  • Վանդակ — վանդ (վանդակ) — ակ:
  • Ելակ — ել — ակ:
  • Կատակ — կատ — ակ:
  • Նապաստակ — նապաստ — ակ:
  • Առվակ — առվ (առու) — ակ:
  • Զավակ — զավ — ակ:
  • Բակ — բ — ակ:
  • Գուշակ — գուշ — ակ:
  • Որդյակ — որդ — ակ:
  • Դղյակ — դղ — ակ:
  • Կտակ — կտ — ակ:
  • Պատանյակ — պատան — ակ:
  • Թիակ — թի — ակ:
  • Թակ — թ — ակ:
  • Բլրակ — բլր (բլուր) — ակ:
  • Վարդակ — վարդ — ակ:
  • Սոխակ — սոխ — ակ:
  • Մահակ — մահ — ակ:
  • Մոծակ — մոծ — ակ:

գ)

  • Գայլուկ — գայլ — ուկ:
  • Բուկ — բ — ուկ:
  • Մանուկ — ման — ուկ:
  • Գառնուկ — գառն — ուկ:
  • Ձագուկ — ձագ — ուկ:
  • Ձուկ — ձ — ուկ:
  • Ձիուկ — ձի — ուկ:
  • Բազուկ — բազ — ուկ:
  • Մուկ — մ — ուկ:
  • Աղմուկ — աղմ — ուկ:
  • Հատուկ — հատ — ուկ:
  • Մարդուկ — մարդ — ուկ:
  • Պոչուկ — պոչ — ուկ:
  • Վհուկ — վհ — ուկ:
  • Ձմերուկ — ձմեր — ուկ:

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: —

1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլուրն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին: Փոքրիկ ձուկը ջրիմուռների տակ էր թաքնվել: Քաղաքի ծայրին՝ մի տնակում, ապրում էր կախարդը: Մի առվակ իջնում էր սարն ի վար: Անտառից դուրս եկավ մի ձիուկ: Հավն ածեց մի փոքրիկ ձու: Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպերը:

99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(իկ), շրջ(իկ), մարտ(իկ), սրտաճմլ(իկ), ճանճաքշ(իկ):

բ) Օրեն(ք), ճաշակ, ախորժակ, սահնակ, պահակ, ընդուն(ակ), մոլոր(ակ), գիտ(ակ), պատվիր(ակ),

բռն(ակ):

գ) Կտր(ուկ), դիպ(ուկ), խուսափ(ուկ):

February 19

Հսկան

Լինում է մի տղա նրա անունը Իշխան։ Նա ուժեղ է, նաև մարդիկ նըրա աչքում,
ճանճ կամ մըժեղ են թվում: Նա ուներ ոչխարի հոտ, մարդի բանակ, կովի նախիր, խոզի բոլուկ, երամակներ ձիու և ջորու։ Մի վիթխարի մարդ է գալի։ Ծովը մինչև ծունկն է հասնում, իսկ գըլուխը ամպի միջին: Եկավ, կանգնեց մարդկանց հանդիման։ Նրանք սկսում էին կռվել, և նա բռնեց ձի և ձիավորին և վերդարձավ տուն և հսկան պատմեց նրա մորը թե ինչ է պատահել նրա հետ և գրպանից հանեց ձի և ձիավորին։ Երբ մայրիկը տեսավ նա ասաց ամա՜ն, որդի, վա՜յ ի՞նչ ես անում էդ խեղճերին, բա չե ՞ս տեսնում, թե քո ձեռին ոնց են դողում, ասենք մեծ ես, մի՞թե պիտի փոքրին տանջես։ Բա՛ց թող, որդիս, բա՛ց թող՝ գընան, ապրեն ազատ, ու, հընազանդ մոր խնդրանքին, հըսկա որդին իր գըրպանից ձին-ձիավոր, թողեց գընան՝։