December 18

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում. Մայրենի

Այս ուսումնական շրջանում մենք անցել ենք շատ հետաքրքիր դասեր։ Նաև մենք անցել ենք բանաստեղծություներ և գրել ենք գործնական աշխատանքներ։ Ես բոլոր ֆլեշմոբերը, ես ամենից սիրում եմ ստեղծագործություներ գրել։ Ահա իմ հղումը 6-րդ դասարան մայրենի:

Լեզվական առաջադրանքներ

Վահագն Դավթյան «Իջնում է ձյունը․․․»  | Էվա Կարապետյանի բլոգ

ԱՂՎԵՍՆ ՈՒ ՀՈՎԱԶԸ | Էվա Կարապետյանի բլոգ

Լեզվական առաջադրանքներ | Էվա Կարապետյանի բլոգ

Գործնական աշխատանք

Գրինչի պատմությունը
Առաջադրանքներ Էդմունդո դե Ամիչիս: Հարգիր ուսուցչիդ

Հայոց դիցարան․ Հին հայկական աստվածներ
Ի՞նչ ենք հիշում
Հայոց դիցարան
Մի տրիոլետի պատմություն
Արա Գեղեցիկ և Շամիրամ
Արտաշես և Արտավազդ
Հայոց լեզու 6 Առաջադրանքներ
Գրագիր Ջուլիոն։ Էդմոնդո դե Ամիչիս
Հայոց լեզու 6 Կախարդական ձիերի այգին
Բառերի տեսակներն ըստ ձևի և իմաստի հարաբերության
Հայոց լեզու 6
Ճաբուա Ամիրեջիբի. Հեծանիվը
Դափնե
Արևի մոտ։ Ավ Իսահակյան
Պատահույթ

Գործնական աշխատանք
Վ. Սարոյանի «Հայն ու հայը»
Ինչպես նորոգել աշխարհը
Ինչպես նորոգել աշխարհը։ Գարսիա Մարկես
Գործնական աշխատանք 07.10
Աբրահամ Լինքոլնի նամակը իր որդու ուսուցչին
Առասպել Սիզիփոսի մասին
Առաջադրանքներ

Գործնական առաջադրանքներ

Մխիթար Գոշ «Թագավորի երեք երազը»

Գործնական առաջադրանքներ

Բառ

Գործնական աշխատանք

Երկրի  ձգողությունը: Ծանրության ուժ և մարմնի կշիռ

ԿՈՄԻՏԱՍԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ Հովհաննեսին

Գործնական աշխատանք


Վ. Սարոյան  «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»
Թե ինչ ասաց հաճախակի խելագարվող, բայց միշտ ազատամիտ մարդը երիտասարդ թագավորին, ով երբեմն ձանձրանում էր, բայց միշտ ջանում՝ մի բան սովորել

Գործնական աշխատանք

Վիլյամ Սարոյան «Հայ մուկը»

Խորխե Բուկայ «Չեմ կարողացել, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա»

Գործնական աշխատանք․ 04.09



December 15

Սլավոնական լեզուներ

Սլավոնական լեզուներՍլավոնների լեզուները պատկանում են հնդեվրոպական լեզվաընտանիքին և հանդես են գալիս որպես ինքնուրույն լեզվաճյուղ։ սլավոնական լեզուներով խոսում են շուրջ 270 միլիոն մարդ (Կենտրոնական Եվրոպայից մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը)։ Առավել զանգվածային լեզուներն են՝ ռուսերենը (խոսողների թիվը՝ մոտ 154 մլն), լեհերենը (40 մլն), ուկրաիներենը (35 մլն)։ Առավել քիչ խոսողներ կան սլովակերենով (4, 2 մլն), մակեդոներենով (1, 15 մլն), սլովեներենով (2 մլն), կաշուբերենով (շուրջ 200 հազար)։ Հնագույն գրավոր հիշատակությունները վերաբերում են IX դարին (հին սլավոներեն), ապա՝ XXI դարերին (ռուսերեն), XIIXIII դարերին (սլովեներեն, չեխերեն), XIIIXIV դարերին (ուկրաիներեն, լեհերեն են)։ Սլավոնական ժամանակակից գրական լեզուների կազմավորման ակունքները հասնում են XVXVI դարերը, թեև դրանց զգալի մասի ձևավորումը ավարտվում է համեմատաբար ավելի ուշ՝ XVIIIXIX դարեր, իսկ մակեդոներենի ձևավորումը ավարտված էր արդեն IX դարի 40-ական թվականներին։ Սլավոնական լեզուները ներկայանում են 3 հիմնական ենթաճյուղով՝ արևելյան (ռուսերեն, ուկրաիններեն, բելառուսերեն), արևմտյան (լեհերեն՝ կաշուբերենի հետ, չեխերեն, սլովակերեն, սերբալուժիկերեն), հարավային (բուլղարերեն, սերբահորվաթերեն, սլովենեներեն, մակեդոներեն, հին սլավոներեն)։ Համեմատական սլավոնագիտությունը սրանց համար վերականգնել է մինչգրային լեզվավիճակ, որը կոչվում է ընդհանուր սլավոներեն կամ նախասլավոներեն։ Գրավոր ավանդված հնագույն լեզուն հին սլավոներենն է, որը նախապես մակեդոներեն խոսվածք էր և որը գրի է առնվել IX դարում։ Այն իբրև գրական լեզու (և ամենահինը) էական ազդեցություն է ՛գործել սլավոնական մյուս գրական լեզուների կազմավորման, մշակման ու զարգացման վրա, պաշտամունքային գործառությամբ երկար ժամանակ սպասարկել է քրիստոնեական եկեղեցուն, կոչվում է նաև եկեղեցասլավոնական, քանի որ այդ շրջանը համընկնում է բուլղարերենի կազմավորման հետ, երբեմն կոչվում են նաև հին բուլղարերեն։ Սլավոնական լեզուների մեծ մասը պաշտոնական ճանաչում ունի, ընդ որում, Հարավսլավիայում կա երեք պաշտոնական լեզու (սերբա- հորվաթերեն, սլովեներեն, մակեդոներեն)։ Մի մասը գործածում է լատինագիր այբուբեն (արևմտյան սլավոնական խումբը, սլովեներենը), մյուսը՝ սլավոնագիր (արևելյան խումբը, բուլղարերենը, մակեդոներենը), իսկ սերբահորվաթերենի համար գործածվում են երկուսն էլ։ Հին սլավոներենի համար գործածվել են կիրիլիցա ու գլագոլիցա գրատեսակները։ ժամանակակից սլավոնական գրատեսակները, այդ թվում և ռուսերենը, գիրը, կիրիլիցայի տարբեր զարգացումներն են։ Իր հասարակական դերով ու գործառությամբ սլավոնական լեզուներում մեծ կշիռ ունի ռուսերենը․ այն արդեն միշազգային ճանաչում ստացած լեզու է։ Մեծ է նրա դերը նաև մյուս սլավոնական գրական լեզուների զարգացման ու հարստացման գործում։ Կառուցվածքային պլանում սլավոնական լեզուներին բնորոշ է հնչույթային հարուստ համակարգը, շեշտը հիմնականում ուժային է․ առանձին լեզուներում (սլովեներեն, սերբահորվաթերեն)՝ արտաշնչական երաժշտական է, հիմնականում արևելյան, մասամբ և հարավային խմբում՝ փոփոխական, որոշ լեզուներում՝ կայուն (հիմնականում արևմտյան խմբում)։ Սլովակերենում, կաշուբերենում, սլովեներենում, սերբահորվաթերենում և այլ լեզուներում կան երկար ու կարճ ձայնավորներ, սլովեներենում՝ փակ և բաց տարբերակներ, լեհերենում՝ նաև ռնգայիններ։ Մեծ մասը (բացի բուլղարերենից և սլովեներենից) զանազանում է բաղաձայնների փափուկ և կոշտ տեսակներ։ Ընդհանուր սլավաներենը ուշ շրջանում փակ վանկեր չի ճանաչել։ Թույլ ձայնավորների անկումը, որն իր ավարտին է հասել մեր հազարամյակի սկզբներին, հանգեցրել է դրանց գոյացմանը առանձին դիրքերում։ ժառանգորդաբար պահպանվել են փափուկ ձայնավորները․ որոշ լեզուներում փափկացում է գոյացել նաև առաջնային շարքի ձայնավորներից առաջ։ Անվանական ձևակազմության մեջ հարուստ դրսևորումներ ունեն հոլովի ու սեռի կարգերը (բուլղարերեն և մակեդոներեն հետևում են վերլուծական հոլովակազմությանը)։ Բուլղարերենում և մակեդոներենում կան ետադաս հոդեր։ Երկակի թվի մնացորդները առկա են կաշուբերենում, սլովեներենում, սերբալուժիկերենում։ Թվականը իբրև ինքնուրույն խոսքի մաս ձևավորվել է ետհինսլավոնական շրջանում։ Նոր խոսքի մաս է նաև դերբայական մակբայը։ Սլավոնական լեզուները հնդեվրոպական լեզվաընտանիքում ավելի մոտ են կանգնած բալթյան ճյուղին, երբեմն այդ խմբերը առնվում են միասին՝ իբրև բալթիկ-սլավոնական ճյուղ։

December 15

2025-2026 academic years, First  term 

Grade 6

                                                          Test 1 Variant 1     

Name       Eva

Surname Karapetyan

Date         15.12.2025

I.Read the text and complete the information from the text.(2-0.2p)

Hello! My name is Ani Hakobyan. I am 12 years old. I am from Gyumri, Armenia, but now I live in Yerevan. I study at School N57 named after Vardges Petrosyan.
I live in a flat with my parents and my little sister. Her name is Sona and she is 8 years old. I have got many friends, but my best friend is Lilit.
I am tall and slim. I have long fair hair and green eyes. My favourite sport is swimming and my favourite food is dolma.       

• Name: Ani

• Surname: Hakobyan

• Age: 12 years old

• Country /City: Armenia, Yerevan | from Gyumri

• School: School N57 named after Vardges Petrosyan

• Family: Parents and little sister Sona 8 years old

• Hair: long fair

• Eyes: Green

• Favourite sport: Swimming

• Favourite food: Dolma

II. Add the correct suffix (-y, -able, -ful, -ing) to the base word to complete each sentence.(2-0.4p)

1. The flowers are colourful in the garden. (colour)

2. This puzzle is very enjoy enjoyable.. (enjoy)

3. The weather is windy, so let’s go for a walk. (wind)

4. He is a careful student who always does his homework. (care)

5. She is busy drawing a picture for her art class. (draw)

III. Match the words with their definitions.(2-0.4p)

1.Neighborhood                                                          a) help

2.To spend time                                                           b) to put things into groups

3. To sort                                                                      c) an area of a town or city 

4. To recycle                                                              d) to pass time

5. Support                                                                   e)to use paper or/and glass again to make something

           1-c                   2-d                 3-b                  4-e                    5-a   

IV. Find 4  adjectives in the text and write the three degrees of comparison  in the table below.(2-0.5p)

Positive Comparative Superlative 
1.tall taller tallest
2.slim slimmer slimmest
3.long longer longest
4.fair fairer fairest

V.Translate the words. (2-0.2p)

1. Dangerous-վտանգավոր

2. Collection–Հավաքածու

3. Brave-Քաջություն

4. Environment-Շրջակա միջավայր

5. Nature-Բնություն

6. Ստեղծագործ-Creative

7. Կարևոր-Important

8. Փորձարկում-Experiment

9. Թաղամաս-Neighborhood

10. Կոնֆլիկտ-Conflict

December 14

Լեզվաընտանիքներ

Մարդիկ բոլոր ժամանակներում հետաքրքրվել են իրենց ընտանիքի, տոհմի, ազգի ծագումով։ 17-19-րդ դարերում ժողովուրդների և նրանց լեզուների ծագման հարցը դարձել էր լուրջ ուսումնասիրության առարկա։ Պարզվեց, որ կան այնպիսի լեզուների խմբեր, որոնք հազարամյակներ առաջ եղել են մեկ մայր լեզվի ճյուղեր։ Գիտնականները ցեղակից լեզուների այդպիսի խումբն անվանում են լեզվաընտանիք, իսկ իսկ դրա մայր լեզուն՝ նախալեզու։ Մայր լեզվով խոսողները կոչվեցին մայր ժողովուրդ, իսկ նրա զբաղեցրած սկզբնական տարածքը՝ նախահայրենիք։
Աշխարհի լեզուները դասակարգվում են հետևյալ լեզվաընտանիքների մեջ՝ հնդեվրոպական, սեմական, աֆրիկյան և այլն։
Հայերը պատկանում են աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիքին։ Այն կոչվում է հնդեվրոպական, քանի որ այդ լեզվաընտանիքի լեզուները գործածվել են Հնդկաստանից մինչև Եվրոպա։ Գիտնականները պարզել են, որ հնդեվրոպական նախահայրենիքը եղել է Հայկական լեռնաշխարհը։
Հնդեվրոպական լեզուներով խոսող ցեղերը ժամանակին իրենց նախահայրենիքից շարժվել են դեպի ապագա հայրենիքները։ Այստեղ բնակվող ցողերից ավելի ուժեղ, կենսունակ և կազմակերպված լինելով՝ նրանք տեղացիներին են փոխանցել իրենց լեզուները և միավորվելով կազմել են տարբեր ժողովուրդներ։
Հնդեվրոպական մայր լեզվից են առաջացել, այսինքն՝ հայերենին ցեղակից լեզուներից են անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, իսպաներենը, իտալերենը, ռուսերենը, հնդկերենը, պասկերենը և բազմաթիվ այլ լեզուներ։ Այդ լեզուներով խոսողների ընդհանուր թիվն աշխարհում այսօր անցնում է 3 միլիարդից։ Հայրերը միակ հնդեվրոպական ժողովուրդն են, որի ծագումն ու կազմավորումը տեղի են ունեցել Հայկական լեռնաշխարհում՝ հնդեվրոպական նախահայրենիքի տարածքում։ Հետևաբար հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկ տերերն ու ժառանգորդներն են։
Հնդեվրոպական ընտանիքի լեզուները բաժանված են խմբերի, ենթախմբերի, ճյուղերի: Դրանցից ամենակարևորներն են.

Հնդկական խումբ (բենգալերեն, ուրդու, հինդի, գնչուներ, մահացած լեզուներ սանսկրիտ և պրակրիտ)։
Իրանական խումբ (պարսկերեն, աֆղանական, քրդերեն, տաջիկական, օսերեն, մեռած լեզու սկյութ)։
Բալթյան խումբ (լիտվերեն, լատվիերեն, լատգալերեն, մահացած պրուսներ)։
Գերմանական խումբ (շվեդերեն, նորվեգերեն, իսլանդերեն, անգլերեն, գերմաներեն, հոլանդերեն, մեռած լեզուներ վիզիգոթերեն, օստրոգոթերեն)։
Ռոմանական խումբ (ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, մոլդովերեն, ռումիներեն, լատիներեն մահացած լեզուներով)։
Կելտական ​​խումբ (իռլանդերեն, շոտլանդերեն, բրետոներեն, մահացած լեզվի գոլիշ) և այլն:
Հայերենը՝ հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ է:

Գերմանացի լեզվաբան Հայնրիխ Հյուբշմանը 1875 թվականին հրատարակված «Հայերենի դիրքը հնդեվրոպական լեզուների շարքում» հոդվածում ապացուցում է, որ հայերենը հնդեվրոպական լեզուների մեջ ինքնուրույն լեզվաճյուղ է, իսկ պարսկերենի և հնագույն այլ լեզուների հետ ունեցած ընդհանրությունները (հիմնականում բառապաշարային) ոչ թե ծագմամբ են պայմանավորված, այլ հետագա շրջանի փոխառություններ են։ Նաև մինչ այսօր այս տեսակետը համարվում է ճիշտ, և հայերենը շարունակում է իր տեղը զբաղեցնել այդ լեզվաընտանիքում։

Հարցեր և առաջադրանքներ

1․ Ի՞նչ է կոչվում լեզվաընտանիք։ Լեզվաընտանիք է կոչվում լեզուների այն խումբը, որոնք առաջացել են մեկ ընդհանուր նախալեզվից և ժամանակի ընթացքում զարգացել են տարբեր ուղղություններով։
2․ Աշխարհի լեզուները ի՞նչ լեզվաընտանիքների են դասակարգվում։
3․Ո՞ր լեզվաընտանիքին է պատկանում հայերենը։ Հայերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին և այդ ընտանիքի առանձին ճյուղ է՝ ոչ մի այլ լեզվի հետ անմիջական ենթաճյուղ չկազմելով։
4․ Ո՞րն է համարվում հնդեվրոպական լեզվաընտանիքի նախահայրենիքը։ Լեզվաբանների մեծ մասը հնդեվրոպական նախալեզվի հայրենիքը համարում է:
5․ Համացանցի օգնությամբ տեղեկություններ հավաքել այլ լեզվաընտանիքների մասին։

Հնդեվրոպական լեզվաընտանիքը աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Հնդեվրոպական լեզվաընտանիքը աշխարհի ամենից ավելի լավ ուսումնասիրված ամենաբազմալեզու լեզվաընտանիքներից մեկն է։ Հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզուներով խոսող ժողովուրդները տարածված են Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։ Հնդեվրոպական լեզվաընտանիքը բաժանվում է 12 ճյուղի։ Հնդկական ճյուղ, իրանական ճյուղ, սլավոնական լեզուներ, հայերեն, կելտական ճյուղ, ռոմանական ճյուղ, գերմանական լեզուներ, բալթիկ լեզուներ, ալբաներեն և հունարեն։

December 10

Future Time: will և going to

Անգլերենում ապագայի մասին խոսելու համար հիմնականում օգտագործվում են երկու ձևեր՝ will և going to։

1. Will

Կառուցվածք:
will + verb (հիմնական ձև)
օրինակ՝ I will goShe will studyThey will come

Երբ ենք օգտագործում will

  1. Հանկարծակի որոշում այս պահին
    Երբ որոշումը կայացնում ենք հենց խոսելու պահին։
    • I’m cold. I will close the window.
  2. Խոստումներ, առաջարկներ, խնդրանքներ
    • I will help you. (խոստում/առաջարկ)
    • Will you open the door? (խնդրանք)
  3. Կանխատեսումներ՝ կարծիքի վրա հիմնված
    • I think it will rain tomorrow.

2. Going to

Կառուցվածք:
am/is/are + going to + verb
օրինակ՝ I am going to playShe is going to visitWe are going to travel

Երբ ենք օգտագործում going to

  1. Նախապես կայացված պլաններ և մտադրություններ
    • I am going to meet my friend tomorrow. (արդեն որոշված է)
  2. Գուշակություններ՝ փաստերի հիման վրա
    • Look at the clouds. It is going to rain. (ակնհայտ նշան կա)

Վարժություններ

Վարժություն 1. Լրացրու will կամ going to։

  1. Look at those dark clouds! It will rain.
  2. I forgot my notebook. I will go and get it now.
  3. She is studying hard. She will be a doctor.
  4. We will visit our grandparents next Sunday. (plan)
  5. Don’t worry, I will help you.
  6. They see smoke from the kitchen. The food will burn.

Վարժություն 2. Ընտրիր ճիշտ տարբերակը։

  1. I think our team (will / is going to) win the game.
  2. She (will / is going to) buy a new phone. She saved money for months.
  3. “I’m hungry.” — “I (will / am going to) make you a sandwich.”
  4. Look! The boy is running too fast, he (will / is going to) fall.

Վարժություն 3. կազմիր նախադասություններ՝ will կամ going to օգտագործելով։

(սկզբնական բառեր տրված են)

  1. I / help / you →
  2. She / visit / London / next year (plan) → __________________
  3. Look at the sky / rain → __________________________
  4. We / decide now / stay home → _____________________

Վարժություն 1. Լրացրու will կամ going to՝ տրամաբանական հիմունքներով։

Խնդիրն այն է, որ որոշ նախադասություններ ունեն հուշումներ, և դու պետք է ճիշտ որոշես՝ դա հանկարծակի որոշում է, պլան, թե կանխատեսում։

  1. A: I don’t understand this exercise.
    B: Don’t worry, I will explain it to you.
  2. She has bought paint and brushes. She will paint her room this weekend.
  3. Be careful! You will drop the glasses.
  4. A: Why are you taking your passport?
    B: Because I will travel to Georgia tomorrow.
  5. I think the teacher will give us homework today.
  6. The sky is clear and blue. It will be a warm day.
  7. Oh no! I forgot to call my grandmother. I will call her now.
  8. They are late again. They will miss the bus.

Վարժություն 2. Վերագրիր թերի երկխոսությունները՝ օգտագործելով will / going to։

Օգտագործիր տվյալ մտքերից յուրաքանչյուրում՝ will կամ going to ճիշտ ձևով։

A. offer / sudden decision
B. plan / prediction
C. warning / intention

Օրինակ
A: Why are you holding that letter?
B: I am going to send it.

1)

A: I can’t open this bottle.
B: I’ll help you. (offer)

2)

A: Why are you carrying that big bag?
B: I’m going to visit my grandmother. (intention)

3)

A: Watch out!
B: You’re going to fall! (warning)

4)

A: Tomorrow is my birthday.
B: It will be a wonderful day. (prediction)

5)

A: We don’t have any bread left.
B: I’ll go and buy some. (sudden decision)

Վարժություն 3. Ընտրիր ճիշտ տարբերակը՝ հիմնվելով իմաստի վրա։

  1. The car is making a strange noise. It (will / is going to) break down soon.
  2. “Can someone help me with this box?” — “I (will / am going to) help you.”
  3. She studied the map carefully. She (will / is going to) find the place easily.
  4. They decided last week. They (will / are going to) move to a new apartment.
  5. Look! The dog is chasing the cat. The cat (will / is going to) climb the tree.
  6. I promise I (will / am going to) tell nobody.
  7. I’m sure he (will / is going to) like your present.
  8. She bought ingredients. She (will / is going to) bake a cake.

Վարժություն 4. Ստեղծիր ապագայի պատմություն Will և Going to օգտագործելով։

Կազմիր 7–10 նախադասությամբ պատմություն, որտեղ կիրառում ես will և going to տարբեր իմաստներով՝

  • մեկ առ մեկ հանկարծակի որոշում
  • մեկ խոստում
  • մեկ պլանավորված գործողություն
  • մեկ կանխատեսում
  • մեկ զգուշացում
  • մեկ ապացույցի վրա հիմնված գուշակություն

(Այս վարժությունը կարող ես տալ սովորողին՝ որպես գրավոր աշխատանք առանձին էջում։)

Վարժություն 5. Վերափոխիր նախադասությունները՝ will → going to կամ going to → will

(հիմնվելով հուշման վրա)

  1. I think it is going to rain. → (կարծիք, ոչ նշան)-I think it will rain.
  2. She will visit her grandma next Sunday. → (նախապես ծրագրված է)-She is going to visit her grandma next Sunday.
  3. Look at the boy! He will fall. → (ակնհայտ նշան կա)-Look at the boy! He is going to fall.
  4. I’m going to help you right now. → (հանկարծակի որոշում)-I will help you right now.
  5. The doctor thinks he is going to get better soon. → (կարծիք)-The doctor thinks he will get better soon.
December 10

Լեզվական առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողած տառերը և կետադրի՛ր։

Որոշել էինք շրջագայել հավանել ուշադրության արժանի հինավուրց ավանդությունները ուսումնասիրել իմ հայրենի լեռնաշխարհի հիացմունք պարգևող պատմական հուշարձանները ճարտարապետական կոթողները։

Շրջում էինք ձիերով հաղթահարում լեռնաշղթաների հոգնություն պատճառող բնական  խոչընդոտները անցնում անդնդախոր ձորերով։ Ձիրեին ազատ արձակելով նստում էինք բարձունքների վրա ակնապի

նայում հազիվհազ նշմարվող օձագալար արահետներին դիտում բացատները որտեղ լուսնկա գիշերներին կատարներն էին խայտում արջերն էին մրթմրթում գնում իրենց որդերը։ Ահա փոքրիկ լիճը ալիքների բեկբեկուն արփիափայլով աչքի պես վճիտ տեղաբնակները լոռեցուն հատուկ չափազանցությամբ Ծովեր են անվանել այն։ Պատահում էր երբ գիշերը վրա էր հասնում ճանապարհը վստահում էինք ձիերին։ Սմբակերի թափից պոկվում էին քարեր ու գլորվում և անտառը լցվում էր ահասարսուռ արձագանքներով։

2․Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր։

խեխտել-խեղտել
ոխկույզ-ողկույզ
վղտալ-վխտալ

սրփազան-սրբազան
համփերություն-սրբազան
նյարթ-նյարդ
երթվել-երդվել

հարձուփորձ-հարձուփորձ
մրձույթ-մրցույթ
դախձ-դախց
օցանման-օձաման
ատաղծագործ-ատաղձագործ

3. Կարդա՛, իմացի՛ր, ապա լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Հինավուրց ավանդությունն ասում է, թե շատ տարիներ առաջ, երբ մարդիկ մեհենական սուրբ կրակի՝ ատրուշանի առջև ջերմեռանդորեն զոհեր էին մատուցում հեթանոս աստվածներին, Հայոց աշխարհի Բզնունյաց ծովում (այսպես էր կոչվում Վանա լիճը) դեռ ոչ մի կղզի չկար: Օրերից մի օր վիշապաքաղ Վահագն աստվածն իր սիրելիի՝ չքնաղատես Աստղիկի հետ նավակով զբոսնում էր ծովի վրա:  Վաղորդյան զեփյուռը քնքշորեն խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:  Զմայլված երկնակամկառ ժայռերով շրջապատված ալկետ ծովակի գեղեցկությամբ՝ դիցուհին ափսոսում է, որ ծովը հանգստավայր չունի: Եվ հրավարս, բոցամորուս Վահագնը բարձրանում է Հայկական պարի կատարները, վիթխարի ժայռաբեկորներ պոկում և նետում ծովի ալիքների մեջ: Առաջանում են Աղթամար, Կտուց և Լիմ կղզիները: Նրբագեղ դիցուհին պահանջում է, որ այդ կղզիներից մեկի վրա կառուցվի աշխարհի ամենաշքեղ տաճարը՝ որպես առհավատչյա իրենց անշեջ սիրո: Վահագնը գործի է դնում իր աստվածային քանքարը, և արփիաշող Աղթամար կղզու վրա բարձրանում է Վահեվահյան անձեռակերտ մեհյան-տաճարը: «Գեղեցիկ է, բայց ամենագեղեցիկը չէ»,- ասում է քմահաճ դիցուհին և հեռանում՝ դեմքը խոժոռած:

Անցնում են դարեր: Վասպուրականի թագավոր Գագիկ Արծրունու կարգադրությամբ և հնչակավոր վարպետ Մանվելի գլխավորությամբ գործի են անցնում վեց հազար վարպետներ՝ անթիվ-անհամար օրհնականներով: Եվ վեց-յոթ երկար ու ձիգ տարիների ընթացքում վեր է խոյանում Աղթամարի գեղաշուք տաճարը:

December 9

Հաշվետվություն Մաթեմատիկայից, Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Այս ուսումնական շրջանում մենք սովորել ենք Կոորդինատային հարթություն, Ամբողջ թվերի բաժանումը, Ամբողջ թվերի հանում, Ամբողջ թվերի գումարում, Ամբողջ թվերի բազմապատկում և այլն։ Նաև մենք կատարում ենք ֆլեշմոբեր որոնք ես ամբողջությամբ կատարել եմ։

Մաթեմատիկա

Մաթեմատիկա

Ինքնաստուգում

Վարժություն 6-րդ դասարանի համար՝ ամբողջ թվերի գումարում, հանում, բազմապատկում և բաժանում թեմայով։

Մաթեմատիկա

Ամբողջ թվերի հանում

Ամբողջ թվերի գումարումը

Թեմա Ամբողջ թվերի համեմատումը

Ամբողջ թվի բացարձակ արժեքը

December 8

Վահագն Դավթյան «Իջնում է ձյունը․․․» 

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն-այնքա՜ն քնքշորեն մաղում,
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում…

Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
Երբ դիպչի նրան համբույրն արևին
Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
Թռչի լեռներից, ժայռերը ձևի:

Անդունդների մեջ պիտի շառաչի,
Պիտի փրփրա, պիտի հառաչի,
Պիտի որոտա խոլ ամպրոպի պես
Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Դուրս գրիր այն բառերը, որոնցով բնութագրվում է ձյունը, ավելացրու այդ բառերի շարքը:

Ձյունը մեղմ է հեզ և քնքուշ։
2.Ըստ բանաստեղծության նկարագրիր ձմեռը, ապա գարունը:

Ձյունը խաղաղ է, մեղմ, հեզ, լույսի պես փափուկ իսկ գարունը ձյունը հալեցնում է և դարձնում ջուր։
3.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:

Բանաստեղծությունը սկզբում արտահայտում և խաղաղ, քնքուշ իսկ վերջում ուժ և հզորություն։
4. Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:

December 8

Բնագիտություն (քիմիա մոդուլի ամփոփում)

1.Տեղադրիր քո ուսումնական բլոգի բնագիտության բաժնի հղումը։6-րդ դասարան բնագիտություն | Էվա Կարապետյանի բլոգ

2․ Ինչո՞ւ է կարևոր քիմիան մարդու առօրյա կյանքում։ Բերե՛ք 2 օրինակ։

Քիմիան կարևոր է մարդու առօրյա կյանքում, որովհետև այն բացատրում է, թե ինչպես են նյութերը փոխազդում և ինչպիսի օգտակար հատկություններ ունեն։ Սնունդ և եփում:

3․ Ի՞նչ է նյութը: Բերե՛ք նյութերի և առարկաների 2-ական օրինակ՝ ցույց տալով տարբերությունը։

Նյութը այն ամենն է, ինչ ունի զանգված և զբաղեցնում է տարածություն։ Այն կազմված է մասնիկներից ատոմներից և մոլեկուլներից և կարող է լինել տարբեր վիճակներում՝ պինդ, հեղուկ և գազային։

Նյութեր

Ջուր – հեղուկ նյութ

Երկաթ – պինդ մետաղ

4․ Որո՞նք են նյութի ագրեգատային վիճակները: Ինչպե՞ս կարելի է նյութը մի վիճակից մյուսը փոխակերպել։

Նյութը լինում է հեղուկ, պինդ, և գազային:

Նյութի վիճակը փոխվում է ջերմաստիճանի և ճնշման փոփոխության արդյունքում:

5․ Ի՞նչ է քիմիական տարրը: Բերե՛ք տարրի 2 օրինակ։

Քիմիական տարրը այն պարզ նյութն է, որը կազմված է միայն նույն տեսակի ատոմներից:

Օրինակներ

Ամլածին – գազ է, անհրաժեշտ է շնչառության համար։

Երկաթ – մետաղ է, օգտագործվում է շինարարության և տեխնիկայի մեջ։

6․Ի՞նչ է այրումը քիմիական տեսանկյունից։ Ո՞ր քիմիական նյութի հետ է միանում այրվող նյութը։

Այրումը քիմիական ռեակցիա է, որը տեղի է ունենում, երբ նյութը արագորեն միանում է թթվածնի հետ։

Այրվող նյութը հիմնականում միանում է թթվածնի հետ։

7․ Ո՞րն է շմոլ գազը (CO)։ Ե՞րբ է այն առաջանում, և ինչո՞ւ է վտանգավոր։

Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը գազ է, որը կազմված է մեկ ածխածնի և մեկ թթվածնի ատոմից։

Շմոլ գազը առաջանում է վառելիքի թերի այրման ժամանակ, երբ թթվածինը բավարար չէ ամբողջական այրման համար։

8․ Ինչպե՞ս կարելի է բաժանել հետևյալ խառնուրդները.

  • Աղը՝ ջրից։
  • Ավազը՝ ջրից։

Աղը (NaCl) ջրում լուծվում է, ուստի այն լուծույթ է։

Ավազը ջրում չի լուծվում, ուստի դա կախույթ է։

9․ Ի՞նչ է լուծույթը։ Բերե՛ք լուծույթի մեկ օրինակ։

Լուծույթը համասեռ խառնուրդ է, որը ստացվում է, երբ որևէ նյութ լուծվող հավասարաչափ տարածվում է մեկ այլ նյութի լուծիչի մեջ։

Օրինակ, Աղաջուր

10․ Ո՞ր ուսումնական նյութը կառանձնացնեիր, որը քեզ ավելի հետաքրքրեց և համարում ես ամենակարևորը։

Բոլոր նյութերը շատ կարևոր են և հետաքրքիր են :