February 15

Լավ ընկերները

Լինում է չի լինում մի Առյուծ արքա է լինում։ Առյուծ արքան մի օր զբոսնում է անտառում, և հանդիպում է մի մկնիկի։ Այդ մկնիկը կորել էր։ Առյուծ արքան հարցնում է թե ինչ է պատահել մկնիկին։ Առյուծ արքային մկնիկը ասում է, որ մայրիկին ասել է, որ գնալու է զբոսնելու, բայց մոլորվել է։ Առյուծ արքան առաջարկում է մկնիկին ընկերանալ և ճանապարհել նրան տուն։ Մկնիկը համաձայնվում է։

Գնում են, գնում և հանդիպում մկնիկի մայրիկին։ Մկնիկի մայրիկը շնորհակալություն է հայտնում և հրավիրում իրենց տուն։ Նրանք ընկերանում են և շատ լավ ժամանակ են անցկացնում միասին։


Posted February 15, 2023 by evakarapetyan2014 in category մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*